Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Գլխիվայր շրջված փոխհարաբերություններ

Գլխիվայր շրջված փոխհարաբերություններ
30.10.2023 | 14:02

Ընդդիմությունը, մեծ հաշվով, մնաց իշխանական դիրքերում, իշխանությունն էլ դուրս չեկավ ընդդիմադիր դիրքերից: Այս համատեքստում գլխիվայր շրջվել են իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերության գրեթե բոլոր կանոնները՝ սկսած նրանից, որ հիմնականում իշխանությունն է քննադատում ընդդիմությանը և բողոքում, որ վատ ընդդիմություն ունի:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5164

Մեկնաբանություններ